ՄԵՂԱԴՐԱԿԱՆ
2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմը ընթանում էր, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի հարվածելու Ադրբեջանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։ Իր այդ հայտարարության համար նա արժանացել է սուր քննադատության:

2002 թվականին Արմեն Սարգսյանը ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, որից, ըստ իր պնդման, հրաժարվել է 2011 թվականին։ Սակայն, ըստ «Հետք» առցանց լրատվամիջոցի հրապարակման, Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է հանդիսացել առնվազն մինչև 2014 թվականը։
Ըստ «Հետք» առցանց լրատվամիջոցի հետաքննության՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է Սենթ Քիթս և Նևիս պետության քաղաքացի և այդ կարգավիճակում է գտնվել առնվազն 2013 թվականից։ Ըստ հրապարակման՝ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել 2018 թվականի մարտից և հետևաբար նրա՝ Հայաստանի նախագահ դառնալը հայաստանյան օրենսդրությամբ հակաօրինական է:

Համաձայն մամուլի բազմաթիվ հրապարակումների ու հետաքննությունների, ինչպես նաև միջազգային լրագրողական հետաքննական «Investigative Dashboard» կազմակերպության բացահայտումների՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է խոշոր բիզնեսմեն։ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ ինքը ոչ մի բիզնես չունի։
Հետք լրատվամիջոցի հետաքննության տեղեկություններով Հայաստանը Մեծ Բրիտանիայում ներկայացնող դեսպան Արեմն Սարգսյանը տարիներ շարունակ իր պաշտոնն օգտագործել է իր և իր ընտանիքի բիզնեսները զարգացնելու համար
հանցագործի անձի մասին
2018 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ 2018 թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնը։ Հրաժարարական է ներկայացրել 2022 թվականի հունվարի 23-ին, լիազորությունները դադարել են փետրվարի 1-ին:

Add new comment

CAPTCHA | ՓՈՐՁԱՀԱՐՑ
4 + 0 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.
Պարզ մաթեմատիկական հարց՝ ռոբոտներին և հակերներին խանգարելու համար