ՄԵՂԱԴՐԱԿԱՆ
Աննա վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազն է: Մասնագիտությամբ իրավաբան է: 2007-2008 թվականներին եղել է Հայաստանի վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, 2008 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ նույն վարչության մասնագետ, իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերից մինչև 2009 թվականի մարտ ամիսը՝ Իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ։ 2009-2013 թվականներին աշխատել է որպես Հայաստանի վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական, 2013-2014 թվականներին՝ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, իսկ արդեն 2014-2018 թվականներին՝ Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2018-2019 թվականներին եղել է Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական։ 2019 թվականի ապրիլին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը։ 2020 թվականի մարտի 2-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 14-ը եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական։ 2022 թվականի հունիսի 29-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում: Իր գործունեության ընթացքում ամբողջությամբ գտնվել ու գտնվում է Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ: Մի շարք քաղաքականապես մոտիվացված քրեական գործեր է հարուցել նիկոլ փաշինյանի պատվերով: Չի առարկել, քրեական վարույթ չի հարուցել և աջակցել է Տավուշի մարզի գյուղերի հանձնմանը թշնամուն , ինչպես նաև Տավուշի մարզում տեղի ունեցող անօրինական սահմանազատմանը: Այդպիսով` աջակցել է սահմանադրական կարգի տապալմանը, սահմանադրության կոպիտ խախտմանը և ՀՀ սահմանների մասին օրենքի և միջազգային այլ օրենքների խախտմանը: Կոծկել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից կատարված հանցագործությունը: Դեմ չի արտահայտվել և քրեական վարույթ չի հարուցել ՀՀ անունից կնքված Պրահայի հռչակագրին: Այդպիսով` աջակցել է Հհ սահմանադրական կարգի տապալմանը, սահմանադրության նորմերի կոպիտ խախտմանը և միջազգային իրավաունքի հիմնարար նորմերի և սկզբունքների խախտմանը: Կոծկել է նիկոլ Փաշինայնի վարչախմբի անօրինական միջազգային փաստաթղթի ստորագրումը:
Մեղադրվում է`
1. Պետության, պետականության և սահմանադրության դեմ կատարված հանցագործույունը կոծկելու մեջ
2. Սահմանադրական կարգի տապալումը և պետական դավաճանությունը արդարացնելու մեջ
3. Պետական դավաճանության մեջ
4. Սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու և հանցակցելու մեջ:
Մեղադրվում է`
1. Պետության, պետականության և սահմանադրության դեմ կատարված հանցագործույունը կոծկելու մեջ
2. Սահմանադրական կարգի տապալումը և պետական դավաճանությունը արդարացնելու մեջ
3. Պետական դավաճանության մեջ
4. Սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու և հանցակցելու մեջ:
Add new comment