նիկոլ փաշինյանի (այսուհետ՝ ճիվաղ) կողմից իրականացված գործողությունները պարունակում են Պետական դավաճանության հատկանիշներ։ 

Դրանք արտացոլվում են հետևյալում․ 

ա/ թշնամու կողմն անցնելը՝ սկզբունքորեն չհամարելով Արցախը Հայաստանի մաս, Ստեփանակերտում հայտարարում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, այսինքն Հայաստանի դեմ ագրեսիայի հիմք է նախապատրաստում։ Հայտարարում է, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները սկսում է իր կետից, բայց չի ասում, թե ինչ է անելու։
2020թ․ ամռանը գլխավոր շտաբի պետը զեկուցում է բանակի կարողությունների և հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողություների վերաբերյալ։ Պաշտպանունակությանը ուղղված գործողություններ չեն արվում, բայց իր անմիջական ցուցումով գնվում են ոչ պիտանի տեխնիկա (մասնավորապես ինքնաթիռներ՝ առանց սպառազինության) ու զինամթերք։ 
Առանց պատերազմական դրություն հայտարարելու, իրեն հռչակում է գերագույն գլխավոր հրամանատար, դրանով իսկ զրկելով գլխավոր շտաբին իր սահմանադրական պարտքը կատարելուց, քանի որ ռազմական դրության ժամանակ գլխավոր հրամանատարը ԳՇ պետն է։
Ռազմական դրություն հայտարարելուց հետո (20թ․, սեպտեմբերի 27) չկազմակերպեց զորահավաք, և ըստ էության, պատերազմը շարունակեց կամավորների միջոցով։ 

բ/ լրտեսությունը, այն է օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը՝ Չունենալով ռազմական կրթություն և ծառայած չլինելով բանակում, ոչ միայն չկազմավորեց հրամանատարական ավագանի, այլև գեներալների աշխատանքներին խոչընդոտելու համար հրամանատարական կետ գործուղեց իր կնոջը, որը բունկերում հեռախոսով գործողություններ էր կատարում, և չի բացառվում, որ նաև պետական գաղտնիք էր հաղորդում դրանով։ Պատերազմից հետո թշնամուն է հանձնում ականապատված տարածքների քարտեզը

գ/ դա կատարել է ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ Իր ասելով, իրավունք չունենալով Արցախի նկատմամբ, ստորագրում է կապիտուլյացիան և կրկնակի ավելի տարածքներ է հանձնում, քան պատերազմի ժամանակ թշնամու գրաված տարածքներն էին։ Պատերազմից հետո հանձնում է նաև այնպիսի տարածքներ, որտեղի բնակչությունը մասնակցել էր ՀՀ ընտրություններին, և տեսականորեն, հնարավոր է, որ իրեն էլ ձայն տված լիներ։ Անուշադրության է մատնված գերիների հարցը։
Դեռ պատերազմի ժամանակ մերժել էր արևմուտքի առաջարկը՝ խաղաղապահների վերաբերյալ, իսկ այժմ էլ չի դիմում ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ Հաագայի դատարանի որոշումը ի կատար ածելու և Բերձորի միջանցքը բացելու առումով։
Չի օգտագործում միջազգային ատյանները՝ Հայաստանի իրավունքը և օրինական շահերը ներկայացնելու համար:

Սիրելի հայրենակիցներ, միգուցե շատերդ չգիտեք, որ գումար հավաքելու հետ մենք ոչ մի կապ չունենք: Դա անում է Change.org-ը՝ այս պետիցիան ավելի շատ հարթակներում տարածելու համար:

Շնորհակալություն բոլոր նրանց՝ ովքեր Հայրենիքի համար այս օրհասական պահին միանում են այս ստորագրահավաքին...

https://www.change.org/p/armenians-of-the-whole-world-let-s-sign-this-petition-which-refers-to-the-lawsuit-submit